ԱԱԾ-ում Կարեն Անդրեասյանի վերաբերյալ ուսումնասիրություն է ընթանում |iravaban.net|

iravaban.net: Ազգային անվտանգության ծառայությունում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի վերաբերյալ ուսումնասիրություն է ընթանում։

Այս մասին, ի պատասխան Iravaban.net-ի գրավոր հարցման, պատասխանել են ԱԱԾ-ից։

«ՀՀ գլխավոր դատախազի տեղակալից ստացված գրության հիման վրա ԱԱԾ-ում ներկայումս ստուգվում են լրատվական կայքերում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի վերաբերյալ հրապարակված հոդվածներում առկա տեղեկությունները»։

Հավելենք, որ օրեր առաջ լրատվական կայքերը հրապարակել էին, թե ԱԱԾ-ում Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքի կապակցությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով