Ֆրանսիան և Ուկրաինան համատեղ հռչակագիր են հրապարակել |azatutyun.am|

azatutyun.am: Փարիզում Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո Ֆրանսիան և Ուկրաինան համատեղ հռչակագիր են հրապարակել՝ կոչ անելով առաջիկայում ևս ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։

Ֆրանսիան խոստացել է ավելի շատ զենք մատակարարել և մարզել ուկրաինացի զինվորականներին։

«Պատերազմի սկզբից Ֆրանսիայի կողմից տրամադրված ռազմական աջակցությունը շարունակվում է, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն։ Նախապատրաստվում են նոր մատակարարումներ», – ասվում է հայտարարության մեջ։

«Առաջիկա շաբաթների ընթացքում Ֆրանսիան մի քանի գումարտակներ կմարզի և կհամալրի տասնյակ զրահամեքենաներով և թեթև տանկերով, այդ թվում՝ AMX-10RC»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով