Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները հանդիպել են Սիրիայի նոր առաջնորդի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարներն այսօր Դամասկոսում հանդիպում են ունեցել Սիրիայի նոր առաջնորդի հետ։ Սա Եվրամիության խոշորագույն երկրների առաջին բարձրաստիճան ղեկավարների այցն է Սիրիա իսլամիստ զինյալների իշխանության գալուց ի վեր։

AFP -ի հրապարակած կադրերում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն և նրա գերմանացի պաշտոնակից Աննալենա Բերբոքն են նախագահական նստավայրում՝ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպմանը: Բանակցություններից մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները մինչ այդ այցելել են Դամասկոսի մերձակայքում գտնվող տխրահռչակ Սայդնայա բանտ, որը դարձել է Ասադների կեսդարյա ռեժիմի դաժանության խորհրդանիշը։

«Այժմ միջազգային հանրությունը պետք է օգնի արդարադատություն իրականացնել այն մարդկանց նկատմամբ, ովքեր տառապել են այստեղ՝ այս դժոխքի բանտում», – հայտարարել է Բերբոքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով