armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթաց չի սկսի, քանի որ ընդդիմադիրները վերադարձել են խորհրդարան:
Այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորների բացակաների թույլատրելի քանակը գերազանցել է:
«Սակայն որոշում ենք կայացրել այս անգամ չանել, քանի որ իրենք վերադարձել են ԱԺ: Դա քայլ առաջ է»,-ասաց Սիմոնյանը:
Ավելի վաղ ԱԺ խորհրդի նիստի օրակարգում էր ընդգրկվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համապատասխան որոշման նախագիծ: