Քերոբյանն ու Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը, ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը և տնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում իրանական ընկերությունների ներգրավմանը վերաբերող հարցեր։
 
«Մեր երկու երկրների տնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ, որն օգտագործելով կարող ենք երկկողմ տնտեսական հարաբերություններում հասնել զգալի արդյունքների»,- գրել է Քերոբյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով