Քերոբյանը մասնակցել է Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդեսին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազատ և հատուկ տնտեսական գոտիների ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդեսին, հայտնում են նախարարությունից։
 
Նախարարի խոսքով ցուցահանդեսի հիմնական նպատակն էր՝ երկու երկրների միջև զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները, բացահայտել Իրանի ազատ առևտրատնտեսական գոտու հնարավորությունները հայ ներդրողների և գործարարների համար, իրականացնել փորձի փոխանակում, ցուցադրել այն հնարավորությունները, որոնցով Իրանը կարող է տնտեսապես հասանելի դառնալ թե՛ հայաստանյան, թե՛ համաշխարհային տարբեր շուկաներում։
 
Ցուցահանդեսին մասնակցում էին Իրանի 7 ազատ տնտեսական գոտիների ներկայացուցիչներ, ինչպես նաև 60 իրանական և 50 հայկական ընկերություններ։
 
Նախարարի խոսքով հայ ներդրողներն ու գործարարները ևս մասնակցում են նմանատիպ էքսպո-ցուցահանդեսներին Իրանի տարածքում՝ ներկայանալով գյուղատնտեսական, արդյունաբերական և այլ ոլորտներում, որոնց նպատակն է նոր հնարավորությունների և համագործակցությունների բացահայտումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով