armeniasputnik.am: ԿԽՄԿ–ն հետևում է իրավիճակին, սակայն քայլեր կարող է ձեռնարկել միայն պաշտոնական դիմում ստանալուց հետո, ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` անդրադառնալով ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի առևանգման դեպքին։
«Մենք հետևում ենք իրավիճակին, սակայն մեր աշխատանքը մեր մանդատի շրջանակում կարող ենք կատարել միայն պաշտոնական կողմի հաստատման կամ ընտանիքի դիմումի հիման վրա»,- ասել է Ամատունին՝ հավելելով, որ այս պահին նման դիմում չկա ո՛չ պաշտոնական կողմից, ո՛չ էլ զինվորների ընտանիքից։
ՀՀ ՊՆ–ն գիշերը հայտնել էր, որ մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է։ Այսօր հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։