Գևորգ Սիմոնյանն ազատ կարձակվի։ Այս մասին հայտնում են ԲԴԽ մամուլի ծառայությունից։
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը և վերացրել Սիմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Գևորգ Սիմոնյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել էր մարտի 12-ին։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գևորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: