Վրաստանում կընդունվի օրենք, որը կարգելի հավաքների մասնակիցների կողմից դեմքը տարբեր միջոցներով ծածկել

Վրաստանում կընդունվի օրենք, որը կարգելի հավաքների մասնակիցների կողմից դեմքը տարբեր միջոցներով ծածկել։ Ինչպես փոխացնում է Վրաստանի առաջին ալիքը, այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Սա շատ կարևոր օրենք է, որը կօգնի կանխարգելել բռնությունները հավաքների ժամանակ։ Այս օրենքները գործում են ԵՄ անդամ շատ երկրներում, և բռնության կանխարգելման համար կարևոր է նման օրենքի ընդունումը նաև մեր երկրում։

Տեխնիկապես մինչև հաջորդ շաբաթվա վերջ մենք կկարողանանք կազմակերպել համապատասխան օրենքի ընդունումը։ Այս օրենքը ամբողջությամբ կկիրառվի մինչև ամսվա վերջ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով