factor.am: Վրաստանը հույս ունի դեկտեմբերին ստանալ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ: Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Վրաստանը կատարել է Եվրահանձնաժողովի բոլոր 12 հանձնարարականները՝ կարգավիճակ ստանալու համար: Այս դեպքում նույնիսկ մեկ պատճառ չկա, թե ինչու մեզ թեկնածուի կարգավիճակ չպետք է տրամադրեն: Այս ամենը փաստաթղթավորված է»,- ասել է Կոբախիձեն:
Միաժամանակ, նա նշել է, որ դեկտեմբերին Բրյուսելում Վրաստանի վերաբերյալ քաղաքական որոշում կկայացվի, որն անկանխատեսելի է, և ռիսկերը մեծ են՝ հաշվի առնելով որոշումը, որը պետք է կայացվի ԵՄ անդամ բոլոր երկրների լիակատար կոնսենսուսով։ «Եթե մեզ մերժեն կարգավիճակի հարցում, դա վատ ազդանշան կլինի»,- ասել է Կոբախիձեն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում