Վարչապետ դառնալու համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ |civilnet.am|

civilnet.am: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության խախտմամբ է դարձել վարչապետ, քանի որ «չի ունեցել բարձրագույն կրթության վկայական»։

Սրբազանին հարց էին ուղղել՝ արդյոք նա պատրա՞ստ է հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից, քանի որ երկքաղաքացիություն ունեցող անձը, ըստ Սահմանադրության, չի կարող դառնալ ՀՀ վարչապետ։

«Հրաժարվել է պետք, կհրաժարվեմ, չհրաժարվել է պետք, չեմ հրաժարվի, մեր ճանապարհն ուղիղ ընթացք է։ Ինչ պահանջված է՝ դա էլ կլինի։ Իսկ եթե այդ թեմայով խոսում ենք օրինականության մասին, այսօրվա վարչապետը բարձրագույն կրթություն չունի, չունի և առանց բարձրագույն կրթության փաստաթղթի դարձել է ՀՀ վարչապետ։ Եթե պահանջված չի, ես չգիտեմ օրենքը, բայց մեր գյուղապետերին գործից հանել են զուտ էտ փաստաթուղթը չունենալու համար[…]»,- նշեց Բագրատ սրբազանը՝ համոզմունք հայտնելով, որ օրինախախտում է տեղի ունեցել։

Լրագրողի պնդմանը, որ երկքաղացիությունը խանգարելու է վարչապետ դառնալուն, Բագրատ Գալստանյանը կրկին հայտարարեց. «ՀՀ ներկայիս գործող վարչապետը խախտել է օրենքը, ինձ թվում է, ես կարծում եմ, որ այդպես է, կարող ենք գնալ հետ նայել կամ իրավաբանները կասեն։ Առանց բարձրագույն կրթության վկայական ունենալու դարձել է ՀՀ վարչապետ։ Սահմանադրության խախտում է սա, թե չէ, խնդրում եմ ճշտեն իրավաբանները, ներկայացնեն»։

Արդյոք բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր պայման է վարչապետ ընտրվելու համար

Նիկոլ Փաշինյանը իսկապես վարչապետ ընտրվելու պահին դիպլոմ չուներ, ինչը ինքը ևս հաստատել էր։Սակայն, 2018-ին օրենքի խախտում տեղի չի ունեցել, քանի որ Սահմանադրությամբ ամրագրված չէ, որ վարչապետը պետք է ունենա բարձրագույն կրթություն։

Այսպես, ըստ ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի՝ վարչապետը հանդիսանում է կառավարության անդամ։ 148-րդ հոդվածն էլ սահմանում է, որ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:

Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ կետն էլ սահմանում է պատգամավորին ներկայացվող պահանջները, ըստ որոնց՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Այսինքն, ՀՀ Սահմանադրությամբ բարձրագույն կրթության դիպլոմը պարտադիր չէ ինչպես ԱԺ պատգամավորի, այնպես էլ կառավարության անդամի համար, այդ թվում՝ վարչապետի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով