tert.am: Սպիտակ տունը մեկնաբանել է Ուկրաինայի համար «խաղաղության ծրագրի» չինական տարբերակը։
Հիշեցնենք, որ Չինաստանն այսօր հրապարակել է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ դիրքորոշումը։ Փաստաթղթի տեքստը ներառում է 12 կետ։
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Չինաստանը կարող է կանգ առնել առաջին կետի վրա․ այս մասին հայտնում է CNN-ը։
«Դե, իմ առաջին արձագանք Չինաստանի խաղաղության ծրագրին այն է, որ նրանք կարող են կանգ առնել առաջին կետի վրա, այն է՝ հարգանք բոլոր ազգերի ինքնիշխանության նկատմամբ», – ասել է Սալիվանը:
Սալիվանի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը «կարող է ավարտվել վաղը», եթե Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայի նկատմամբ հարձակումը և դուրս բերի իր զորքերը։
«Ուկրաինան չի հարձակվել Ռուսաստանի վրա, ՆԱՏՕ-ն չի հարձակվել Ռուսաստանի վրա, ԱՄՆ-ն չի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ընտրության պատերազմ էր, որը սկսել է Պուտինը», – ընդգծել է պաշտոնյան: