Սպառազինության ձեռքբերումների տեսանկյունից հայկական բանակն ունի տարբեր մատակարարներ. Առաջ այդպես չէր. Հակոբ Արշակյան |news.am|

news.am: Անվտանգային համակարգը միայն պայմանագրեր չեն. դրանք սպառազինություն են, դրանք զինվորներ են, դրանք իրավական միջազգային պայմանագրեր են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով հարցին, թե Արևմուտքն արդյոք առաջարկո՞ւմ է անվտանգային այլընտրանք ՀԱՊԿ-ին:

«Մենք տեսնում ենք, որ օրինակ, սպառազինության ձեռքբերումների տեսանկյունից, առնվազն այլընտրանքներ կան եւ Հայաստանը դրանք օգտագործում է: Սպառազինության ձեռքբերումների տեսանկյունից ակնհայտորեն հայկական բանակն ունի տարբեր մատակարարներ, ինչն այդպես չէր, ցավոք սրտի»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով