Սիրիայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը վճռական պատասխան կտա Իսրայելի հարվածին․ իրանական լրատվամիջոց |armenpress.am|

armenpress.am: Սիրիայում Իսլամական Հանրապետության դեսպան Հոսեյն Աքբարին հայտարարել է, որ Իսրայելը F-35 կործանիչներից վեց հրթիռ է արձակել Դամասկոսում Իրանի հյուպատոսության ուղղությամբ։ 

Այս մասին հայտնում է իրանական  Tasnim գործակալությունը` մեջբերելով դեսպանի խոսքը, ով հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները կհանգեցնեն վճռական պատասխանի։

Աղբյուրի տեղկատվությամբ` Սիրայում ԻԻՀ դեսպանը տեղեկացրել է, որ անձամբ եղել է դեսպանատան շենքում, որն ավերածության է ենթարկվել, զոհվել են այնտեղ գտնվող դիվանագետներ։

Ավելի վաղ՝ սիրիական և իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ  Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Դամասկոսում գտնվող շինությանը, որի հետևանքով վնասվել է նաև  Իրանի դիվանագիտական առաքելության շենքը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով