Սիսիան-«Զանգեր» հատվածում բեռնատարը փակել է ճանապարհը. փրկարարները խցանումից դուրս են բերել 187 մեքենա եւ 312 քաղաքացու

Փետրվարի 4-ին՝ ժամը 14։39-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին խցանում է առաջացել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհի 39–րդ կմ-ին «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Հ.) մկրատաձև դիրք է ընդունել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի փակ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բեռնատար ավտոմեքենան տեղի ուժերով ուղղվել է. կան այլ արգելափակված ավտոմեքենաներ:

Փրկարարները խցանումից դուրս են բերել 187 տրանսպորտային միջոց (144 մարդատար, 43 բեռնատար ավտոմեքենա) և 312 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով