Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան աշխատում է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի արած հայտարարությունը։ 

«Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ներդաշնակեցման գործում մենք կարևոր տեղ ենք հատկացնում «3+3» տարածաշրջանային համագործակցության պլատֆորմին», – նշել է Միխայիլ Գալուզինը։ 

«3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ 

Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք  Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։ 

2024 թվականի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի է ունեցել հարթակի 3-րդ հանդիպումը, որի արդյունքներով մասնակից երկրների արտաքին գործերի նախարարները ընդունել են համատեղ հայտարարություն։ Այս հանդիպմանը ևս Վրաստանը չի մասնակցել։   

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով