Ռուսաստանը Չինաստանի հետ սկսել է «Վոստոկ-2022» զորավարժությունները |factor.am|

factor.am: Սեպտեմբերի 1-ին սկսվել են Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների մեկշաբաթյա զորավարժությունները, որոնց գլխավոր նպատակն է ի ցույց դնել Մոսկվայի  և Պեկինի միջև ռազմական համագործակցությունը, գրում է VOA-ն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Վոստոկ-2022» զորավարժությունները անցկացվում են Ռուսաստանի Հեռավոր Արևելքի և Ճապոնական ծովի յոթ զորավարժարաններում. դրանցում ներգրավված է ավելի քան 50 հազար զինծառայող, շուրջ 5 հազար զինատեսակ, այդ թվում՝ 140 ինքնաթիռ և 60 ռազմանավ։

Զորավարժությանը մասնակցում են 14 պետության, այդ թվում նաև՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները։  Պեկինը ուղարկում է ավելի քան 2000 զինվորական, ինչպես նաև ավելի քան 300 միավոր զինտեխնիկա, 21 մարտական ​​ինքնաթիռ և երեք ռազմանավ, հայտնում է չինական լրատվական գործակալությունը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է, որ զորավարժությունների շրջանակում Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը «կմշակեն համատեղ գործողություններ՝ պաշտպանելու ծովային հաղորդակցությունները (Ճապոնական ծովում), ծովային տնտեսական գործունեության ոլորտները և աջակցելու ափամերձ հատվածում ցամաքային ուժերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով