Ռուսական զորքը Սևերոդոնեցկի կենտրոնից դուրս է մղել Ուկրաինայի զինված ուժերին. Զելենսկին ասել է, որ կատաղի մարտերը շարունակվում են «բառացիորեն քաղաքի ամեն մետրի համար» |tert.am|

tert.am: Ռուսաստանը շարունակում է ուկրաինացիներին ահաբեկել հրթիռային հարձակումներով: Այս մասին հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի 109-րդ օրվա վերաբերյալ իր տեսաուղերձում։

«Օկուպանտների առանցքային մարտավարական նպատակը չի փոխվել. Սևերոդոնեցկում նրանք ճնշում են գործադրում, այնտեղ շարունակվում են կատաղի մարտերը՝ բառացիորեն ամեն մետրի համար: Նրանք ճնշում են նաև Լիսիչանսկի, Բախմուտի, Սլավյանսկի և մյուս ուղղություններով»,- տեղեկացրել է երկրի նախագահը՝ հավելելով, որ ռուսական բանակը փորձում է պահեստային ուժեր բերել Դոնբաս։

Մինչդեռ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունիսի 13-ի առավոտյան հաղորդագրության մեջ հայտնել է, որ ռուսական զորքը Սևերոդոնեցկում մասնակի հաջողության են հասել՝ Ուկրաինայի զինված ուժերին դուրս մղելով քաղաքի կենտրոնից։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով