ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Ավելի ուշ Մոսկվա է ժամանել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Յուրի Ուշակովը ծանուցել է, որ հոկտեմբերի 8-ին կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովից առաջ Վլադիմիր Պուտինը Կրեմլում առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

«Կքննարկվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը․ Ռուսաստանն այստեղ ակտիվ դրական դեր է խաղում»,- ասել է նա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով