Ռազմավիրական ճանապարհը փակել են ծանր բեռնատարների համար ձյան տեղումների պատճառով |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը որոշում է ընդունել է ձյան տեղումների պատճառով կցորդիչներերով և կիսակցորդիչներով ավտոտրանսպորտի համար փակել Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունից;

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի հետ սահման) միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան տեղումների պատճառով արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը»,- ասված է վարչության տարածած հաղորդագրության մեջ։

Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը բաց է։ Բոլոր ավտոմեքենաները, բացառությամբ մեծ բեռնատարների, կկարողանան առանց կանգ առնելու անցնել ավտոմայրուղու  ձնահյուսապաշտպան թունելներով։

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, վատ եղանակի պատճառով արգելված է երթևեկությունը մեծաբեռնատար տրանսպորտային միջոցների համար մայրուղու Վլադիկավկազ-Լարս հատվածում Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով