Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: