Պուտինը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել արտասահման ռուսաստանցիների արտագաղթը կրճատելու համար |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի իշխանությունները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն՝ ապահովելու, որ ավելի քիչ ռուսաստանցիներ մեկնեն արտերկիր, այդ թվում՝ երկրում ստեղծելով գրավիչ կենսապայմաններ։ Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի՝ նման կետով է համալրվել Ռուսաստանի Դաշնության պետական ​​միգրացիոն քաղաքականության հայեցակարգը: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Փոփոխվող սոցիալ-տնտեսական պայմանների ազդեցության տակ 2022 թ.-ին Ռուսաստանի Դաշնության բնակչության միգրացիոն արտահոսքն արտասահման ավելացել է։ Այս առումով լրացուցիչ միջոցներ են պահանջվում գրավիչ ֆինանսական, սոցիալական և այլ մեխանիզմներ ստեղծելու համար` մարդկային կապիտալի պահպանման, Ռուսաստանի Դաշնության բնակչության արտասահման արտագաղթի կրճատման նպատակով», – նշված է փաստաթղթի կետերից մեկում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով