Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնի |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում Կազանում մոտ 20 երկկողմանի հանդիպում կանցկացնի։  Այս մասին «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Եթե նախօրոք ասենք, ապա կարող ենք ենթադրել, որ մեր նախագահը մոտ 20 երկկողմանի հանդիպում կանցկացնի, այդ թվում՝ բոլոր մեծ ու կարևոր երկրների հետ, որոնք կմասնակցեն գագաթնաժողովին, բայց ոչ միայն մեծ ու կարևոր, այլ նաև մյուսների հետ»,- ճեպազրույցի ընթացքում ասել է Ուշակովը։

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կայանալու է Կազանում հոկտեմբերի 22-24-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով