Պոդոլյակն ամփոփել է Ուկրաինայի և Ռուսաստանի ստամբուլյան բանակցությունների արդյունքները

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ամփոփել է Ուկրաինայի և Ռուսաստանի ստամբուլյան բանակցությունները, գրում է ՌԲԿ-Ուկրաինան։

«Ստամբուլյան արդյունքներ․ Իրավաբանական երաշխիքներ, որոնք ապահովում են Ուկրաինայի անվտանգության նոր ուրվագիծը (ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածի նմանօրինակը)։ Ղրիմի հարցի վերադարձ բանակցային օրակարգ։ Ուկրաինական պետականության կայացվածության ապացույցներ։ Անվտանգության գլոբալ սկզբունքների և ինստիտուտների դերի վերանայման մեկնարկ», – նշել է Պոդոլյակը Թվիթերում։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով