ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են՝ մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողն է՝Էդգար Վահանի Սուլեյմանյանը (2003թ.): Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: