ՊՆ ղեկավարը և Բելգիայի դեսպանը քննարկել են ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան դե Մույնքին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել կարևոր առաքելության ընթացքում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հեռանկարները:

Կողմերը քննարկել են նաև ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով