tert.am: Չինաստանի իշխանությունները պատժամիջոցներ կկիրառեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի և նրա ընտանիքի անդամների դեմ՝ Թայվան կատարած այցի պատճառով։ Այս մասին ասվում է Չինաստանի արտգործնախարարության ուրբաթ տարածած հաղորդագրության մեջ, գրում է ՏԱԱՍ-ը:
«Փելոսիի զազրելի, սադրիչ արարքի հետ կապված՝ չինական կողմը որոշել է, համաձայն ՉԺՀ-ի համապատասխան օրենքների, պատժամիջոցներ կիրառել Փելոսիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ»,- ասվում է փաստաթղթում։
Հաղորդվում է, որ Սպիտակ տունը կանչել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանին՝ դատապարտելու Թայվանի շուրջ էսկալացիան: