Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ստիպված կլինի Սիրիայում գործողություն իրականացնել, եթե սպառնալիքը մեծանա |factor.am|

factor.am: Թուրքիայի իշխանությունները ստիպված կլինեն նոր գործողություն իրականացնել Սիրիայում, եթե սահմանային գոտում սպառնացող վտանգը մեծանա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքիայի համար սպառնալիքը սկսել է մեծանալ «Խաղաղության աղբյուր» օպերացիայի անցկացման գոտում և այլ ուղղություններում։ Մենք անցկացրել ենք այդ գործողությունները, որպեսզի վերացնենք վտանգը։ Սակայն եթե վտանգը նորից աճի, ապա մեր պարտքն է՝ միջոցներ ձեռնարկել դրա դեմ։ Ամերիկացիները, ինչպես մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի գործընթացում, ասում են, որ հասկանում են մեր մտահոգությունները։ Մեր անհանգստությունն իրական է»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը խոստացել է նվազեցնել ահաբեկչական կազմակերպությունների ներկայությունը թուրքական սահմանից մինչև 30 կմ խորության վրա գտնվող տարածքներում, սակայն «խոստումը չի կատարվել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով