Ուկրաինայում խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը Կիևի ինքնիշխանության վերականգնումն է. Կուլեբա |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայում խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը Կիևի ինքնիշխանության վերականգնումն է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան «Սինհուա» լրատվական գործակալության հետ հարցազրույցում։

«Ուկրաինայում երկարաժամկետ կայունություն ապահովելու միակ միջոցը միջազգայնորեն ճանաչված սահմաններով երկրի ամբողջ տարածքում ինքնիշխանության վերականգնումն է»,- նշել է Կուլեբան։

Նա հավելել է, որ Կիևը հույս ունի անվտանգության երաշխիքներ ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից, այդ թվում՝ Չինաստանից։

«Մենք Պեկինին առաջարկում ենք դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը, դա Չինաստանի նկատմամբ մեր հարգանքի և վստահության նշանն է»,- ասել է Ուկրաինայի գլխավոր դիվանագետը: Նա Պեկինից խնդրել է նաև հումանիտար օգնություն, երախտագիտություն հայտնել  արդեն իսկ ցուցաբերված 5 մլն յուան օգնության համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով