ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 9-ի կապակցությամբ՝ նշելով.
«Հայրենական մեծ պատերազմում ավելի քան կես միլիոն հայերի մասնակցությունը կարեւոր նշանակություն է ունեցել հաղթանակի կերտման ճանապարհին:
Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ:
107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:
Հավերժ փառք եւ խոնարհում: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»: