ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տիրույթում գտնվող բոլոր գործընթացները գույքագրվել են. կազմվել են թվայնացման նախագծեր

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կանոնադրությունը ձևավորվել է հիմնական չորս մասնագիտական-գործառութային ոլորտների տրամաբանությամբ՝ քաղաքացիությանն առնչվող գործառույթներ, օտարերկրացիներին առնչվող գործառույթներ, անձնագրային ոլորտին առնչվող գործառույթներ, բնակչության պետական ռեգիստրին առնչվող գործառույթներ:

Նախադեպը չունեցող, երկու փուլից բաղկացած վերապատրաստումն անցած աշխատակիցները բաց և թափանցիկ մրցութային պայմաններում, ըստ վաստակած միավորների, նշանակվել են քաղաքացիական ծառայության պաշտոններում: Չհամալրված հաստիքների մասով առաջիկայում կհայտարարվեն թափուր պաշտոնների մրցույթներ:

Բարեփոխումների շրջանակում նախկին 63 անձնագրային ծառայությունները օպտիմալացվել են 47-ի՝ որպես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ: Ներքին գործերի նախարարությունում ընթացող ոլորտային բարեփոխումների նպատակը միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացնումն է: Այդ համատեքստում Ծառայության տիրույթում գտնվող բոլոր գործընթացները գույքագրվել են, և դրանց վերաբերյալ կազմվել են թվայնացման նախագծեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով