Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սիրիայի նախագահին երկրի Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին՝ երկրի Ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայ և սիրիացի ժողովուրդների բարեկամությունը խարսխված է փոխադարձ հարգանքի և վստահության ամուր հիմքերի վրա, որը բազմիցս դրսևորվել է դժվարին իրավիճակներում միմյանց օգնության ձեռք մեկնելու և աջակցելու վառ օրինակներով։

Հայաստանը պատրաստակամ է պահպանել իր ներգրավվածությունը Սիրիայում մարդասիրական խնդիրների հաղթահարման գործում։

Կարևորում եմ երկու երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը՝ ի շահ մեր ժողովուրդների»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով