azatutyun.am: Մոտ ապագայում տեղի կունենա ադրբեջանահայկական սահմանային համատեղ հանձնաժողովի նիստը, գրում է APA գործակալությունը՝ վկայակոչելով ապրիլի 29-ին ADA համալսարանում, «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը:
«Մենք լսել ենք, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է խաղաղության օրակարգի մասին։ Սա շատ կարևոր հարց է։ Մենք նույնպես պետք է կոնկրետ աշխատանք տանենք, միջոցներ ձեռնարկենք։ Ես կարծում եմ, որ հիմա մենք այս միջոցները ձեռնարկում ենք, Հայաստանի իշխանությունը խաղաղության մասին տարբեր հայտարարություններ է հնչեցնում», – ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը շեշտել է․ – «Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարող շարունակել ապրել որպես մեկուսացված կղզի այս տարածաշրջանում, մեզ հետ հարաբերությունները կարգավորելու կարիք ունեն, նրանք պետք է հրաժարվեն տարածքային պահանջներից՝ ուղղված Ադրբեջանին և Թուրքիային և չպետք է վարանեն Հարավային Կովկասում եռակողմ մակարդակով որևէ հարաբերությունների հարցում»։