Մենք պաշտպանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Իրանի դեսպան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, դեսպանն այս մասին հայտարարեց  Երևանում ընթացող տնտեսական ցուցահանդեսի ժամանակ։

«Մեր սկզբունքային քաղաքականությունն է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները զարգացնելը։ Մենք պաշտպանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- նշեց դեսպանը։

Դեսպանը հավելեց, որ Իրանը և Հայաստանը, հատկապես Հայաստանի անկախությունից ի վեր, ոչ մի մակարդակում և ոչ մի ոլորտում խնդիր չեն ունեցել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով