Մեծ հանրահավաք կլինի, որի ժամանակ կազդարարվի նաև անդադար և հաջորդական գործողությունների մասին. Բագրատ Սրբազան

Առաջիկա այս շաբաթը ամբողջացնելուց հետո մենք մեծ հանրահավաք ենք հրավիրելու, և այդ օրը դուք կիմանաք մեր հաջորդական և անդադար գործողությունների մասին։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ ամփոփելով այսօրվա օրը և ներկայացնելով ապագա անելիքները։

«Առավոտից կազմակերպությունների և կուսակցությունների հետ հանդիպումներ ենք ունեցել, «Հայրենք» կուսակցությանն ենք հանդիպել, Շանթ Հարությունյանին ենք հանդիպել, Պարույր Հայրիկյանի հետ, նաև բժիշկների և տարբեր մասնագիտություն ունեցող մարդկանց հետ ենք հանդիպել։

Վաղը մենք կհանդիպենք երիտասարդության հետ ԵՊՀ-ի դիմացը, հետո ժամը 5-ին կհանդիպենք բշժկական համայնքի հետ, ժամը 18:00-ին կհանդիպենք 100-ից ավել դասախոսների հետ «Նեմեսիս» հուշարձանի մոտ։

Շաբաթ օրը առավոտյան, հայտարարություն կտարածենք, և ժամը 11-ին բոլորին կհրավիրենք հանդիպման։

Այս հանդիպումները շատ կարևոր են  թե հասարակական շերտերի իմաստով, թե համախոհություն գոյացնելու իամստով, քայլերի հաջորդականությունը ներկայացնելու իմաստով, և այս 1 շաբաթը ոլորած՝ կունենանք շատ մեծ հավաք, և բոլոր հաջորդական քայլերը հասցնելու այն հանգրվանին, որտեղ պիտի հասցվեն»,-ասել է Սրբազանը։

Վաղը ժամը 17։00, Բագրատ Սրբազանը կհանդիպի բժշկական համայնքի հետ։ Իսկ ավելի ուշ՝ 19:00-ին «Նեմեսիս» հուշարձանից երթով կշարժվենՍուրբ Աննա եկեղեցու բակ՝ ամփոփելու օրը և հետագա անելիքները քննարկելու։ 

Ավելի վաղ, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում շարժման առաջնորդը ասել էր․

«Խնդիրը ծագել է Տավուշում, բայց դրա լուծումն այնտեղ չէ։ Մարդիկ այնտեղ բացի ճանապարհ փակելուց ի՞նչ կարող են անել։ Որքան էլ որ իմ սիրտը ցավում է, որ մարդիկ հիմա էնտեղ դրսում են , այդուհանդերձ, մենք լուծումը աստեղ պետք է տանք, ուրիշ տեղ չկա։ Իշխանությունները խարդախությամբ, ինտրիգներով փորձում են նորից հարցը տեղափոխել այնտեղ, բայց միթե դա ճիշտ է։ Ո՛չ»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով