«Մեդլայն» ԲԿ տնօրեն Բաբկեն Շահումյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲԴԽ-ից։
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ամիրյանի, մերժել է «Մեդլայն» ԲԿ տնօրեն Բաբկեն Շահումյանի խափանման միջոց կալանավորման դեմ ներկայացված բողոքը:
Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ:
Հիշեցնենք՝ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության՝ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Սիմոնյանի գործողությունների արդյունքում «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն հնարավորություն է ստացել նախնական համաձայնությամբ խարդախության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:
Քրեական վարույթի շրջանակում կալանավորվել էին «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրենը, փոխտնօրենը, Երևանի փոխքաղաքապետ, համավարակի օրերին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Սիմոնյանը։