ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Քերմանում տեղի ունեցած հարձակումը |shantnews.am|

shantnews.am: ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Քերմանում տեղի ունեցած հարձակումն ու կոչ արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի ծառայության աշխատակից Ֆլորենսիա Սոտո Նինյոն.

«Գլխավոր քարտուղարը դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության Քերման քաղաքում հիշատակի արարողության ժամանակ տեղի ունեցած այսօրվա հարձակումը, որի հետևանքով, ինչպես հայտնում են, ավելի քան 100 մարդ է զոհվել, շատերը վիրավորում են ստացել։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,-ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով