ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել Մերձավոր Արևելքում իրավիճակի շուրջ |azatutyun.am|

azatutyun.am: Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել, մասնակցում են նաև Իսրայելի ու Լիբանանի ներկայացուցիչները։

«Մերձավոր Արևելքում մոլեգնող հրդեհները արագ դժոխքի են վերածվում»,- ընդգծել է կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ հորդորելով դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում ու հրադադար սահմանել Գազայում։

«Մերձավոր Արևելքում ակն ընդ ական բռնությունների շղթան պետք է դադարի», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Իր այս ելույթում Գուտերեշը խստորեն դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով