Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին կայցելի Չինաստան: Այն կլինի Ճապոնիայի արտգործնախարարի առաջին այցը Չինաստան վերջին 4 տարվա ընթացքում, հայտնել են երկրի արտաքին գործերի նախարարությունից։
«Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին ապրիլի 1-ից 2-ը կայցելի Պեկին: Նա բանակցություններ կվարի Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգի հետ: Սա Ճապոնիայի արտգործնախարարի առաջին այցն է Չինաստան 2019 թվականի դեկտեմբերից ի վեր»,- ասվում է ԱԳՆ-ում:
2019 թվականին Ճապոնիայի արտգործնախարարի երկու այց է տեղի ունեցել Չինաստան՝ փետրվարին Տարո Կոնոն է գնացել, իսկ դեկտեմբերին՝ ուղեկցել վարչապետ Սինձո Աբեին՝ այս պաշտոնում Կոնոյի իրավահաջորդ Տոշիմիցու Մոտեգիին։ Դրանից հետո շփումները սահմանափակվել են միայն հեռախոսազրույցներով։