Ձերբակալվել է Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը |aravot.am|

aravot.am: Այսօր ձերբակալվել է Բերդի համայնքապետ, «Զորավոր համայնք» դաշինքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Այդ մասին հայտնեց Մանուչարյանի պաշտպանը՝ փաստաբան Արման Թամրազյանը։

«Ոչ թե բերման է ենթարկվել, այլ ձերբակալվել է, իմ տեղեկություններով այս պահին նրան տեղափոխում են հակակոռուպցիոն կոմիտե։ Չգիտեմ թե ինչ փաստերի հիման վրա, սակայն հավանաբար պաշտոնական դիրքի չարաշահման և կեղծիք կատարելու մեղադրանքով։ Չակերտների մեջ՝ մենք շատ համոզված ենք, որ այս ձերբակալությունը այսօրվա ավագանու նիստը «խափանելու միտում չունի» և կապ չունի նիստի հետ»,-հավելեց Թամրազյանը։

Հիշեցնենք, որ Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը 2021 թվականի նոյեմբերի 9-ից կալանավորված էր և ազատ է արձակվել մեկ ամիս առաջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել է Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը։

Այսօր գումարվում է Բերդի ավագանու նիստը։ Օրակարգում համայնքի ղեկավարի ընտրությունն է։

Լուսանկարը «Զորավոր համայնք» դաշինքի ֆեյսբուքյան էջից

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով