news.am: Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը երկուշաբթի հնգօրյա այցով ժամանել է Թայվան, հայտնում է կղզու ԱԳՆ-ն։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական հետազոտական կոմիտեի անդամների պատվիրակության այցը կոնգրեսական Քեւին Հերնի գլխավորությամբ կտեւի հուլիսի 3-7-ը: Այցի ծրագրի համաձայն՝ կոնգրեսականները հանդիպումներ կունենան Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի, ԱԳՆ ղեկավար Ջոզեֆ Ուի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նրանք նաեւ կայցելեն մի շարք վերլուծական կենտրոններ ՝ քննարկելու Թայբեյի եւ Վաշինգտոնի հարաբերություններին վերաբերող հարցեր: