ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ցավակցել է Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի հարազատներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Իրանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ։

«Խորը ցավով տեղեկացանք ավտովթարի հետևանքով Հայաստանի մի խումբ քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու մասին։

Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է Հայաստանում Իրանի դեսպանության X-ի (նախկին «Թվիթեր») միկրոբլոգում։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի կեսգիշերին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով զոհվել է 11 քաղաքացի, վիրավորվել՝ 9-ը։ Նրանցից 3-դուրս է գրվել, 5-ի վիճակը ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր։

Ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով