ՀՀ անվտանգության խորհդրի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում է։ Այս մասին հայտնում է իրանական Mehr-ը։
Նշվում է, որ նա հանդիպումներ է ունենալու իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ իրանցի պաշտոնակցի հետ։
Ըստ իրանական լրատվամիջոցի՝ Գրիգորյանի այցի օրակարգում են տարածաշրջանում վերջին իրադարձությունների, ինչպես նաև երկկողմ, մասնավորապես՝ տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտներում հարաբերությունների շուրջ հարցերը։