Հիմա առավել քան երբևէ Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության հաստատմանը․ Ալիև |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այս պահին Բաքուն առավել քան երբևէ մոտ է Երևանի հետ խաղաղության հաստատմանը: Նման հայտարարություն, ըստ APA գործակալության, նա արել է ադրբեջանական ADA համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ Ալիևն ընդգծել է, որ երկու կողմերն այժմ հասկանում են, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը։

«Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը: Մենք պարզապես պետք է վերջնական տեսքի բերենք մանրամասները: Բայց, իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք»,- հայտարարել է Ալիևը։

Ապրիլի 23-ից Երևանն ու Բաքուն փաստացի սկսել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ դա կարևոր է նաև անվտանգության ռիսկերը նվազեցնելու համար: Նա հավելել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է վերականգնել այն սահմանները, որոնք եղել են Խորհրդային միության փլուզման պահին:

Սահմանազատման գործընթացը սակայն Հայաստանում հանրային դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Տավուշի մարզի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ փակելով միջպետական ու միջհամայնքային ճանապարհները։ Նրանք պնդում են, որ հայկական կողմը սահմանազատման գործընթացում միակողմանի զիջումների է գնում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով