Բաքուն քննարկումներ անցկացնելու առաջարկ չի ստացել Փաշինյանից։ Այս մասին «Reuters»-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի, Գերմանիայի, Իրանի նախագահների, ԱՄՆ պետքարտուղարի և Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցների ժամանակ պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ: