Կառավարության շենքի դիմաց քաղաքացիները շարունակում են իրենց բողոքի ակցիան։
Ակցիայի մասնակիցները փակեցին Տիգրան Մեծ փողոցը, իսկ ոստիկանությունը զգուշացրեց, որ կատարված գործողությունը ապօրինի է , և քաղաքացիները պետք է բացեն փողոցը։ Րոպեներ անց ոստիկանները սկսեցին ուժ գործադրելով բերման ենթարկել փողոցը փակած քաղաքացիներին։
«Որոշ ժամանակ անց կշարժվենք դեպի Կոռնիձոր և կսկսենք մեր պատերազմը և կբացենք Լաչինի միջանցքը»,- այս մասին հայտարարեց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր «Խաչակիրներ» ջոկատի անդամները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի մոտ՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով։
«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը ավելի վաղ հայտարարել էր․
«Մինչեւ ժամը 18։00-ը, եթե սնունդը չմտնի Արցախ, ճանապարհը չբացվի, մենք կբացենք այդ ճանապարհը։ Հիմա ոչ մեկի հետ չեմ էլ ուզում հանդիպել, եթե մինչեւ 18։00 սնունդ չմտավ Արցախ, մենք կգնանք Արցախ։ Ոչինչ, մենք զենք կգտնենք, մենք ենք կռվողները, թույլ չենք տա իրենք սպիտակ վերնաշապիկով մեր պահածը տան»։