azatutyun.am: Հայ – ամերիկյան զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական, «Ռոյթերզ»-ին փոխանցել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակը։
Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականների կազմում է լինելու նաև Կանզասի ազգային գվարդիան, որն արդեն 20 տարի համագործակցում է Հայաստանի հետ։ Զորավարժությունների ընթացքում ամերիկացի զինվորականները կօգտագործեն հրաձգային զինատեսակներ և չեն կիրառի ծանր զինտեխնիկա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։
ՌԴ նախագահի խոսնակը արձագանքել էր հայ-ամերիկյան համտեղ վարժանքներին՝ նշելով, որ վարժանքների մասով նմանատիպ լուրերը մտահոգիչ են հատկապես ներկա իրավիճակում և այդ պատճառով ՌԴ-ն խոր կվելլուծի այդ լուրերը և կհետևի իրավիճակին։