azatutyun.am: «Բելառուսը պատրաստ է օգնել Ադրբեջանին նախկին գրավյալ տարածքների վերակառուցման հարցում», – Բաքու կատարած այցի ընթացքում այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Եկել է ամենածանր պահը, երբ պետք է վերականգնել այդ տարածքները, վերադարձնել բնակիչներին։ Հաղթանակը արդեն տարել եք, պահել եք այն, այժմ եկել է վերածննդի պահը», – հայտարարել է Լուկաշենկոն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ այդ շրջաններում հսկայածավալ աշխատանքի հեռանկարներ կան։
«Ես հրավիրել եմ բելառուսական ընկերություններին ակտիվորեն մասնակցել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի գոտիների վերականգնմանը։ Մեր կողմից արդեն իսկ իրականացվող, ինչպես նաև նախանշված աշխատանքների ծավալը ահռելի է», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Նրա խոսքով՝ «Բելառուսում քաղաքաշինության մեծ փորձ է առկա, կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաները, ագրոավանների շինարարության փորձառություն գոյություն ունի»։