Կոտայքում ավտովթարից տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Կոտայքի մարզում ավտովթարից տուժած երկու զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, ստացել են թեթև վնասվածքներ, վիճակը գնահատվում է բավարար»,– ասաց Թորոսյանը։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենաներից մեկն այսօր առավոտյան կողաշրջվել է Առինջ գյուղից դեպի Սևան ավտոճանապարհին։ Վթարից հետո 2 հոգու տեղափոխել են «Մուրացան» զինվորական հոսպիտալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով