Կալանավորվել է Երեւանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու հոդվածով մեղադրանք է ներկայացվել Երեւանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանին։ 

Կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեր զրույցում տեղեկացրեց՝ Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը․ «Վարույթի շրջանակում կան մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք եւս»,- ասաց Օհանջանյանը՝ նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չհաղորդելով։

Օհանջանյանի փոխանցմամբ՝ վարույթի վերաբերյալ առաջիկայում կտրամադրվի պաշտոնական հաղորդագրություն։

Երվանդ Հովհաննիսյանը ՀՀ զինված ուժերում է գրեթե երկու տասնամյակ։ Նա բուժծառայության փոխգնդապետ է։ 44-օրյա պատերազմի ընթացքում մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 2020 թ․ նոյեմբերի 11-ին պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Միլենա Խաչիկյան

Լուսանկարը՝ Hayzinvor.am-ի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով